Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Լոնդոնում ԵՄ ղեկավարների գագաթնաժողովում հայտարարել է Ուկրաինային հավելյալ 1,6 միլիարդ ֆունտ-սթեռլինգ (ավելի քան 2 միլիարդ դոլար) հատկացնելու մասին՝ հակահրթիռային համակարգի համար 5 հազար հրթիռ գնելու նպատակով, հայտնում է Sky News-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ դա Միացյալ Թագավորությունում կստեղծի հավելյալ աշխատատեղեր:
«Դա կենսական նշանակություն կունենա Ուկրաինայի ամրապնդման ու ենթակառուցվածքների պաշտպանության համար»,- ասել է Սթարմերը:
Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է պաշտպանել խաղաղությունը Ուկրաինայում մյուսների հետ:
Քաղաքական գործիչը ասել է, որ Լոնդոնի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են շարունակել ռազմական աջակցությունը Կիևին և պահպանել տնտեսական ճնշումները Մոսկվայի վրա:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան որոշել էին ստեղծել խաղաղության նոր պլան Ուկրաինայի համար: