Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Սպիտակ տանը հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Բանակցությունների առանցքում եղել են երկկողմ հարաբերությունները և Ուկրաինայում հակամարտության կարգավորումը: Սթարմերը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումից հետո Մեծ Բրիտանիան պատրաստ է ցամաքային զորքեր և ավիացիա ուղարկել Ուկրաինա:
«Մենք այսօր քննարկել ենք, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության: Համաձայնագիրը պետք է լինի կոշտ և արդար»,- հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սթարմերը՝ հավելելով, որ Ուկրաինան պետք է ուժեղ լինի, որպեսզի Ռուսաստանը նորից չհարձակվի։
Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպումը որակել է «չափազանց արդյունավետ»։ Նա նշել է, որ Սթարմերին պատմել է հակամարտությունը դադարեցնելու ջանքերի մասին:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: