Վարորդներին մեկ տարվա համար տրվող միավորները 9-ից կդառնան 13. ԱԺ գլխադասային հանձնաժողովը թեպետ օրենքի նախագիծին առաջին ընթերցմամբ տվել է դրական եզրակացություն, սակայն մինչև 2-րդ ընթերցում կներկայացվեն գրավոր առաջարկներ: Զեկուցողների խոսքով՝ նախագծի նպատակը վարորդների սոցիալական բեռի թեթևացումն է: Պատգամավորներն իրենց ելույթներում նշել են, որ կան խախտումներ, որոնց պարագայում նախատեսված տուգանքները պետք է խստացվեն: