Մասնակցային բյուջետավորման ծրագրի արդյունքները գոհացուցիչ են, ուստի պետությունը որոշել է շարունակել ու ընդլայնել այն:
Ծրագիրն առաջին անգամ փորձնական իրականացվեց 2024-ին՝ չորս համայնքում՝ կես միլիարդ ընդհանուր բյուջեով:
Այս տարի ծրագրին հատկացվող գումարը կրկնապատկվել է, իսկ ներառված համայնքների թիվը 21-ն է:
Ուշագրավ է, որ ծրագրերի հաստատման համար քվեարկություններին բնակչությունը չափազանց ակտիվ է մասնակցել. Աշտարակում, օրինակ, պահանջվող նվազագույնից երեքուկես անգամ ավելի քաղաքացիներ են մասնակցել համայնքային ծրագրերի հաստատման քվեարկություններին:
Նիկոլայ Ավետիսյանը համադրել է ծրագրի վերաբերյալ պատասխանատուների և շահառուների դիրքորոշումները: