Երկուշաբթի դռները կբացի Փոքր Վեդիի դպրոցը: Կրթական հաստատության բացման արարողությունը կայացել է այսօր, որին ներկա է եղել նաև վարչապետը: Նիկոլ Փաշինյանը շրջել է նոր գույքով ու տեխնիկայով կահավորված շենքում, դրական գնահատել կատարված աշխատանքը: Իր ելույթում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին, որոնց շնորհիվ կառուցվել է Փոքր Վեդիի դպրոցը, նաև հանրային բազմաթիվ այլ կառույցների: Շինարարության բյուջեն կազմել է 1.9 մլրդ դրամ:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։