Ավարտվում է Գյումրու Սլաբոդկա պատմական թաղամասի ենթակառուցվածքների շինարարությունը, որի շնորհիվ թաղամասի բնակելի շենքերն, ըստ նախագծի, չպետք է լցվեն հարևանությամբ հոսող Գյումրի գետակի ջրերով:
Բնակիչները թերահավատ են, ըստ նրանց՝ ո՛չ նորմալ ջրատար են անցկացրել, ո՛չ էլ՝ կոյատար, բայց թաղամասի փողոցներն արդեն ասֆալտապատում են:
Թերությունների վերաբերյալ համայնքապետարանը ներկայացրել է իր առարկությունները: