Խաբեբաներն սկսել են կեղծել նաև ԱՊՊԱ պայմանագրերը, վարորդները միայն արտակարգ պատահարների բախվելիս են իմանում, որ իրենք դարձել են կեղծիքի զոհ:
Կենտրոնական բանկի ներկայացուցիչը նշել է, որ դեպքերը շատացել են, կեղծարարների հիմնական զենքը դիմացինի դյուրահավատությունն է:
Ավտոապահովագրողների բյուրոյից հորդորում են ուշադիր լինել ԱՊՊԱ պայմանագրում նշվող տվյալների նկատմամբ: