Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում Պետական վերահսկողական ծառայությունը հայտնաբերել է խախտումներ՝ միջպետական ճանապարհի հարակից հողատարածքներն օգտագործվել են ոչ նպատակային նշանակությամբ: Այդ հողատարածքներում տնտեսվարողները վնաս են հասցրել անտառին և բուսականությանը, համայնքային ու պետական հողերի վրա կառուցել են շինություններ: