Դատարանի վճռով Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեում գտնվող 0.08 հա մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռք բերված գույք, վերականգնվել է Կոտայքի մարզի Նաիրի համայնքի սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 5 միլիոն դրամ։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի ներքո: