Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է իրավիճակը մայրաքաղաքի վարչական շրջաններում։
Նա հայտնել է, որ մեկ ամսվա տեղումների ծավալը եղել է ընդամենը 10 ժամում։
Տիգրան Ավինյանը վարորդներին հորդորել է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։ Նա տեղեկացրել է, որ վաղ առավոտից դարձյալ կսկսեն մայթերի մաքրման աշխատանքները, տնտեսվարողներին հորդորել միանալ այդ աշխատանքներին։
Մանրամասները՝ տեսանյութում։