«Ուկրաինայում ընտրություններ չեն եղել: Այնտեղ ըստ էության ռազմական դրություն է: Ինձ հաճելի չէ ասել, բայց Ուկրաինայի առաջնորդի վարկանիշն ընկել է՝ հասնելով 4 տոկոսի: Երկիրը բզկտված է, քաղաքների մեծ մասն ավերված է, շենքերը փլուզված են։ Այն կարծես հսկայական տարածք լինի, որը պետք է հիմնովին քանդել և վերակառուցել: Նաև Ռուսաստանը Կիևը հրթիռակոծել է իր ուժերի ընդամենը 20 տոկոսով, չնայած ցանկության դեպքում կարող էր և 100 տոկոսով»:
Թրամփը նաև բողոքել է, որ Վոլոդիմիր Զելենսկին չգիտի՝ ուր է Կիևին տրամադրված ֆինանսական միջոցների կեսը: «Դրանց հետ կապված որևէ զեկույց չեմ տեսել: Ուր են գնում մեր միլիարդավոր դոլարները»,- մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահը:
Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ զորքերի տեղակայման հնարավորությանը:
«Եթե նրանք ցանկանում են դա անել, հիանալի է: Հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո դա լավ քայլ կլիներ: Իսկ մենք զորքեր չենք տեղակայի, որովհետև հեռու ենք»,- նշել է նա: