ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ պաշտպանական, անվտանգային և առաջատար տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մասնագիտացած, ռազմարդյունաբերական ոլորտի առաջատար EDGE Group ընկերության առևտրի և առաքելության աջակցության նախագահ Օմար Ալ-Զաաբիի հետ։
«Քննարկել ենք ռազմարդյունաբերության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ոլորտային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու անհրաժեշտ քայլերը։ ԲՏԱ նախարարությունն արդեն ձևավորել է լայն օրակարգ EDGE Group ընկերության հետ և մեկնարկել կոնկրետ ծրագրերի իրականացման փուլը։
Հանդիպման ավարտին վերահաստատեցինք փոխշահավետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և գործնական քայլեր ձեռնարկելու մտադրությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը։