ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ տուժածներ չկան:
Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են:
ՊՆ-ն տեղեկացնում է, որ լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը:
«Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին»,- ասված է հաղորդագրությունում: