Օտարերկրյա քաղաքացին իր մեքենան իրավունք ունի Հայաստանում վարել մինչև մեկ տարի, ինչը համարվում է ժամանակավոր ներմուծում: Իսկ եթե Հայաստանում մշտական բնակվողն է օտարերկրյա համարանիշով մեքենա շահագործում, պարտավոր է մաքսավճարի ու հարկերի չափով դեպոզիտ թողնել, որը կվերադարձվի արտահանելու դեպքում, ընդ որում՝ այդ ընթացքում պետք է անձամբ շահագործի մեքենան:
Մանրամասները՝ տեսանյութում: