Այս տարվա առաջին եռամսյակի համար պլանավորված հարկային եկամուտների ավելի քան 41 տոկոսը հաջողվել է հավաքել մեկ ամսում: Ընդ որում՝ հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, մուտքերի աճ է եղել բոլոր հարկատեսակների գծով: Մասնագիտական գնահատականներով՝ տարվա ընթացքում աճն առավել ակնառու դարձնելու իրական հնարավորություններ կան:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։