Հայաստանը «Եվրատեսիլ 2025» երգի հեղինակավոր մրցույթում կներկայացնի Պարգը: «Դեպի Եվրատեսիլ» համերգային ծրագիրն ուղիղ հեռարձակվում էր Առաջին ալիքի եթերում: Հաղթողն ընտրվեց Հանրային հեռուստաընկերության, միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Մրցույթին մասնակցում էր Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնելու 12 հավակնորդ: «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա մայիսին Շվեյցարիայի Բազել քաղաքում. կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին։
Մանրամասները՝ ռեպորտաժում: