Վաշինգտոնը շարունակելու է ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային, սակայն անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը, հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը: Նա վստահեցրել է, որ Դոնալդ Թրամփը չի զոհաբերի Ուկրաինայի շահերը: Քելոգի խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործարքն ուժեղ է լինելու։ Թրամփի բանագնացը նաև նշել է, որ Ուկրաինան լինելու է բանակցությունների սեղանի շուրջ, իսկ Եվրոպան՝ ֆիզիկապես ոչ, սակայն տարածաշրջանի շահերը հաշվի կառնվեն. Միացյալ Նահանգներն էլ հանդես կգա որպես միջնորդ:
«Մենք չենք ուզում մտնել մեծ խմբային քննարկման մեջ ու կրկնել Մինսկը»,- ասել է Քելոգը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է ապահովեն Ուկրաինայի ինքնիշխանությունը։
«Թրամփն ուզում է, որ պատերազմը մեկընդմիշտ ավարտվի և Ուկրաինան դառնա անվտանգ պետություն», - ասել է ամերիկացի պաշտոնյան:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։