Ընտանիքների անապահովության գնահատման համակարգը բարեփոխվում է:
Այս տարի համակարգը փորձնական կգործի երկու մարզում, իսկ ամբողջությամբ նախատեսվում է այն կյանքի կոչել 2026 թվականից:
Ենթադրվում է, որ նոր կարգի կիրառումից հետո նպաստառու ընտանիքների թիվը կնվազի, սակայն համակարգը կդառնա առավել արդյունավետ:
Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ՝ նոր մոտեցման հիմնական նպատակներն են ծայրահեղ աղքատության հաղթահարումը, սոցիալական աջակցության ծրագրերն առավել հասցեական դարձնելը, սոցիալ-տնտեսական ակտիվացման խրախուսումը:
Խնդրի վերաբերյալ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների, նաև համակարգի մշակմանն ու իրագործմանն աջակցող գործընկեր կառույցների դիրքորոշումներին Մուշեղ Իսախանյանն է ծանոթ: