Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, նաև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին, հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպել է նաև Ֆինլանդիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահների, Նորվեգիայի, Խորվաթիայի վարչապետների, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։