ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչի ներկայացուցիչների միջոցով Իսրայելին է փոխանցել երեք պատանդի՝ Իսրայելի քաղաքացիների, որոնք ունեն նաև Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Արգենտինայի քաղաքացիություն:
Փոխանցումից առաջ պաղեստինյան շարժումը գերիներին է հանձնել «ազատման վկայականներ», ինչպես նաև Պաղեստինի քարտեզներ՝ այն սահմաններում, որոնք ընդունում է ՀԱՄԱՍ-ը:
Իսրայելական կողմը հայտնել է, որ պատանդներն արդեն ՑԱՀԱԼ-ի զինվորականների մոտ են, միաժամանակ նախազգուշացրել՝ եթե պաղեստինյան շարժումը կրկին փորձի խափանել գերիների ազատ արձակման գործընթացը, արձագանքը չի ուշանա:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ հետաձգում է իսրայելցի պատանդների հերթական խմբի ազատ արձակումը, քանի որ Իսրայելը խախտում է հրադադարի գործարքի դրույթները, թույլ չի տալիս Գազայի հատվածի հյուսիսի բնակիչներին վերադառնալ իրենց տներ, ինչպես նաև խոչընդոտում է հումանիտար օգնությունը։