Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ընտրություններով պետք է արձանագրվի՝ որպես Հայաստանի պաշտոնական գաղափարախոսություն, խորհրդարանում հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել է, թե գաղափարախոսությունն ինչ փուլերով պետք է անցնի: Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների փոխնախագահի հետ իր հանդիպմանը և այն շատ կարևոր և արդյունավետ է բնորոշել, պարզաբանել նաև, թե ԱՄՆ նոր վարչակազմից ինչ ակնկալիքներ ունի Հայաստան-ԱՄՆ ռազմավարական կանոնանդրության շարունակականության տեսանկյունից:
Շոշափվել է նաև խորհրդարանում Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծի ընդունման թեման, Վարչապետը այն կարևոր քայլ է համարել, նշել՝ սա նաև անվտանգային առումով կարևոր կոմպոնենտ է. բալանսները ազդեցություն են ունենում նաև անվտանգային միջավայրի վրա:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։