Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները փոխադարձաբար ճանաչել են միմյանց վարորդական վկայականները: Կառավարությունը հավանություն է տվել երկու երկրների փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկին: Հաստատվել է նաև Հայաստանի, Ռումինիայի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg NEXT ծրագրի» ֆինանսավորման համաձայնագիրը: Հայաստանի մասնակցությունը պետության համար ֆինանսական պարտավորություններ չի ենթադրում։
Կառավարության նիստի մանրամասները՝ ռեպորտաժում: