Մոսկվայի հետ հնարավոր բանակցությունների ընթացքում Կիևը մտադիր է առաջարկել տարածքների փոխանակում՝ Կուրսկի շրջանի մի մասը՝ Ռուսաստանի օկուպացրած ուկրաինական տարածքների մի մասի դիմաց: Նա հավատացրել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, բայց ցանկանում է, որ դրանց ընթացքում Կիևը հանդես գա ուժի դիրքերից։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինային պետք են անվտանգության երաշխիքներ՝ թե՛ Եվրոպայից, թե՛ Միացյալ Նահանգներից: Կրեմլի խոսնակը մեկնաբանել է Զելենսկու խոսքերը, նշել՝ Մոսկվան երբեք չի քննարկել և չի քննարկի իր տարածքների փոխանակման հարցը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։