Սպիտակ տունը երեքշաբթի արգելել է Associated Press-ի թղթակցին մասնակցել Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած միջոցառմանը, քանի որ գործակալությունը հրաժարվել է Մեքսիկական ծոցն անվանել Ամերիկյան ծոց՝ համաձայն նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի:
AP-ի գործադիր խմբագիր Ջուլի Փեյսի կարծիքով՝ գործակալությունների լրագրողների մուտքն Օվալաձև աշխատասենյակ «լրջորեն դժվարացնում է հանրության հասանելիությունը անկախ նորություններին, ինչպես նաև խախտում է ԱՄՆ Սահմանադրության առաջին ուղղումը»:
Իր հերթին Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Յուջին Դենիելսն ասել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը «չի կարող թելադրել լրատվական կազմակերպություններին ինչպես լուսաբանել իրադարձությունները»։
Անցյալ ամիս Associated Press-ը հայտարարել է, որ կշարունակի օգտագործել Մեքսիկական ծոց տեղանունը` իր դարավոր պատմության և այն փաստի պատճառով, որ Մեքսիկան և մյուս միջազգային կազմակերպություններ չեն ընդունել նոր անվանումը:
Ի դեպ, Մեքսիկական ծոցը Google Maps-ում արդեն վերանվանվել է Ամերիկյան ծոց: Նոր անվանումը կտեսնեն Միացյալ Նահանգների օգտատերերը, հինը՝ Մեքսիկայի: Իսկ մյուս երկրների օգտատերերի համար հասանելի է 2 անվանումն էլ՝ Մեքսիկական ծոց, փակագծերում՝ Ամերիկյան ծոց: