Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը CNN Turk-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին: Լրագրողի հարցին՝ ինչպիսին է իրավիճակն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ՝ Աբդուլքադիր Ուրալօղլուն պատասխանել է.
«Մենք առաջնահերթ նշանակություն ենք տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության անհապաղ դադարեցմանը, խաղաղ բանակցություններին և, իհարկե, խաղաղությանը»։
Նրա խոսքով՝ քննարկումները շարունակվում են, և դրանց ընթացքում պետք է հաշվի առնվի երկրների ազգային անվտանգությունը, ինչի մասին խոսում են թե՛ Երևանը, թե՛ Բաքուն:
«Կա իրանական այլընտրանքը: Միջանցք ամեն դեպքում լինելու է: Մեր ադրբեջանցի եղբայրները ուշադիր ուսումնասիրում են Հայաստանի և Իրանի տարբերակները»,- նշել է Ուրալօղլուն, հավելել՝ Անկարան հետևում է գործընթացին։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: