Խորհրդարանը 63 կողմ, 7 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը: «Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցել: Ընդդիմության ձևակերպմամբ՝ մեկնարկող գործընթացը տեսանելի ապագայում հեռանկար չունի, խաթարում է հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ: ԵՄ-ն որպես անվտանգային երաշխիք տվող կառույց ներկայացնելը ճիշտ չէ, բայց նաև ճիշտ չէ «Կիկոսի մահի սինդրոմով» աշխարհաքաղաքական բայղուշություն կառուցել՝ հակադարձել են կառավարող խմբակցությունից:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: