Դանիական Denmarkification նախաձեռնող խումբն առաջարկել է Թագավորության իշխանություններին գնել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգը՝ ի պատասխան նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու ցանկության։ Համապատասխան խնդրագրին աջակցում է արդեն մոտ 200 հազար մարդ:
Խնդրագրի հեղինակները մատնանշում են Կալիֆոռնիայի առավելությունները, ինչպիսիք են «արևի առատ լույսը», «տեխնոլոգիական գերազանցությունը», ավոկադոյի մեծ պլանտացիաները և Դիսնեյլենդի առկայությունը: Դանիան կարող է Կալիֆոռնիային տալ «վիթխարի ազատություն», գրում են կոչի հեղինակները։
Նրանք վստահ են, որ ԱՄՆ նախագահը «Կալիֆոռնիայի ամենամեծ երկրպագուն չէ»։ «Համոզված ենք, որ նա պատրաստ կլինի բաժանվել նահանգից ճիշտ գնով: Ինչ վերաբերում է քաղաքացիների կամքին, ապա նա երբեք դա հաշվի չի առել: Եթե Թրամփը ցանկանա վաճառել Կալիֆոռնիան, նա այն կվաճառի»,- նշում են խնդրագրի հեղինակները։ Նրանք նաև հայտարարել են, որ հավաքել են 1 տրիլիոն դոլար իրենց հայտարարած նպատակի համար:
Դանիայի օրենսդիրները, Սահմանադրության համաձայն, կարող են հանրային քննարկման դնել հասարակությանը հուզող ցանկացած խնդիր և նախարարներից պահանջել համապատասխան պարզաբանումներ։ Նրանք կարող են նաև խնդրագրեր ներկայացնել խորհրդարան։