Առաջիկա 5 տարիներին Հայաստանի Հանրապետությունը 1 միլիարդ դոլարի ֆինանսավորում կստանա Համաշխարհային բանկից: Դոնոր կառույցի հետ հաստատվել է առաջիկա 5 տարիների գործունեության ռազմավարությունը: Համաշխարհային բանկը կենտրոնանալու է մեր երկրում աշխատատեղերի ստեղծման, ենթակառուցվածքների զարգացման վրա՝ երկրի տնտեսական դիմակայունությունը բարձրացնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: