Փարիզում մեկնարկել է արհեստական բանականությանը նվիրված գագաթնաժողովը: Համաշխարհային առաջնորդներն ու տեխնոլոգիական հայտնի ընկերությունների ղեկավարները հավաքվել են Ֆրանսիայում՝ քննարկելու արհեստական բանականության կառավարման առանձնահատկությունները:
Գագաթնաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում է լինելու նաև հարցը, թե ինչպես կարելի է արհեստական բանականության առավելությունները հասանելի դարձնել զարգացող երկրներին՝ ավելի մատչելի ու հասանելի մոդելների միջոցով: Գագաթնաժողովը համանախագահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
Երեկ՝ գագաթնաժողովին ընդառաջ, Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա տարիներին երկրում արհեստական բանականության ոլորտում կներդրվի 109 միլիարդ եվրո։ Նրա խոսքով՝ այդ գումարը կտրամադրեն Արաբական Միացյալ Էմիրությունները, ամերիկյան և կանադական խոշոր ներդրումային հիմնադրամները և ֆրանսիական ընկերությունները։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: