Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի որոշ կազմակերպություններին Միացյալ Նահանգների անդամակցությունը դադարեցնելու և միջազգային կազմակերպություններին Վաշինգտոնի աջակցությունը վերանայելու հրամանագիր է ստորագրել։ ԱՄՆ-ն, մասնավորապես, դուրս կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կվերանայի ՅՈւՆԵՍԿՕ-ին անդամակցությունը, կդադարեցնի մասնակցությունը Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականներին աջակցության գործակալությանը: ԱՄՆ նոր վարչակազմը նաև կհետևի, թե միջազգային որ կառույցներն են հակաամերիկյան տրամադրություններ տարածում:
Դոնալդ Թրամփի նոր որոշումների ու հայտարարությունների մասին է Դիանա Գասպարյանի ռեպորտաժը։