Իրանի նախագահ Փեզեշքիանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Իրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրելու մասին հայտարարությունները՝ ասելով, որ իր երկիրն ունի բավարար ռեսուրսներ ու հնարավորություններ՝ չեզոքացնելու պատժամիջոցների ազդեցությունը։
Փեզեշքիանն ընդգծել է, որ շատերը կարծում են, թե Իրանի տնտեսությունը կախված է բացառապես նավթից, մինչդեռ դա այդպես չէ։ «Ամերիկացիները կարծում են, որ այն ամենը, ինչ մենք անում ենք, կախված է նավթից, և նրանք փորձում են դադարեցնել մեր արտահանումը։ Բայց կան բազմաթիվ ուղիներ՝ չեզոքացնելու նրանց նպատակները»,- նրա խոսքը հաղորդել է իրանական IRNA գործակալությունը: