Ուղևորները հիմնականում մերժեցին ընդդիմության առաջարկն ու չմիացան մայրաքաղաքի տրանսպորտից օգտվելու նոր տոմսային համակարգի բոյկոտին: «Լուրերի» տեսախցիկն այսօր արձանագրել է, որ միայն հատուկենտ քաղաքացիներ են արձագանքել ընդդիմադիր քաղաքական գործիչների կոչին: Իսկ երևանցիների բացարձակ մեծամասնությունը ողջունել է արժանապատիվ տրանսպորտի կայացման ուղղությամբ քաղաքային իշխանության քայլերը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան