Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Առաջին ձմեռային խաղերն անցկացվել էին հեռավոր 2014-ին: Նախորդի համեմատությամբ այս անգամ էապես ընդլայնված է աշխարհագրությունը: Մասնակիցները ներկայացնում են 18 պետության 88 քաղաք: Վաղն արդեն կսկսվեն 7 մարզաձևում մրցումները:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։