Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է հանձնել իսրայելցի պատանդ Քիթ Սեգալին, որն ԱՄՆ քաղաքացիություն ունի։ Փոխանակման րոպեները հեռարձակվել են ուղիղ եթերում: Կադրում երևում է, թե ինչպես են Սիգալին հանձնում Գազա քաղաքի նավահանգստի բժիշկներին: ԿԽՄԿ մեքենաները լքել են քաղաքը և շարժվել դեպի Իսրայելի պաշտպանության բանակի տեղակայման հատված՝ պատանդին զինվորականներին հանձնելու նպատակով: Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչին էր հանձնել երկու իսրայելցու։ Կարմիր խաչից տեղեկացրել են, որ պատանդներ Յարդեն Բիբասը և Օֆեր Կալդերոնը հանձնվել են իրենց: Կարմիր Խաչը նրանց տեղափոխել էր Իսրայելի պաշտպանության բանակի ուժերի մոտ՝ Գազայի հատվածում։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։