Մայրաքաղաքում կանաչ տարածքների մակերեսը շարունակաբար ավելացվում է: Ոչ միայն ծառեր են տնկվում, այլև անցկացվում են ոռոգման համակարգեր, որ ծառերը ջրելու բարդություններ չլինեն: Քաղաքապետարանի պատասխանատուները հավաստիացնում են, որ ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքներն այս տարի ևս շարունակվելու են: Շարունակվելու են նաև կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման աշխատանքները:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան