Կառավարությունը մտադիր է ընդլայնել բնակավայրերի ցանկը, որտեղ գույք ձեռք բերելիս ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով աջակցությունը 4 միլիոն դրամ է:
Այդ բնակավայրերի թիվը 148-ից կդառնա 450:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հանրային քննարկման դրված նախագծով նախատեսվում է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին աջակցության գումարով ավելի մեծ բնակմակերես ձեռք բերելու հնարավորություն ընձեռել: