ԱՄՆ-ը 25% մաքսատուրքեր կսահմանի Կանադայի և Մեքսիկայի համար, ինչպես նաև 10% Չինաստանի համար՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:
Քերոլայն Լևիտը, սակայն, հրաժարվել է մանրամասնել, թե արդյոք բացառություններ կլինե՞ն:
ԱՄՆ-ի մաքսատուրքերը Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի նկատմամբ ուժի մեջ են մտել հունվարի 31-ից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի որոշել Եվրամիության դեմ մաքսատուրքերի կիրառման ժամկետները՝ նշել է Լևիտը:
Սպիտակ տան մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փետրվարի 4-ին կլինի Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ աշխատանքային հանդիպման համար: