Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2024-ին իրականացրել է հետևյալ աշխատանքները:
Իրականացվել են անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքներ 337,4 հա տարածքում։ Անտառապատումն իրականացվել է շուրջ 250 հա տարածքում,
Աճեցվել է 677480 հատ փակ արմատային համակարգով տնկանյութ, հիմնադրվել 9 հա մակերեսով տնկարանային տնտեսություն,
495,42 հա տարածքում իրականացվել են նախորդ տարիներին տնկված անտառների լրացման աշխատանքներ,
Մթերված փայտանյութի ծավալը 38135,84 խմ է, այդ թվում՝ 1428,23 խմ շինափայտ,
Անվճար թափուկ վառելափայտ է տրամադրվել 7473 շահառուի՝ 41856,7 պխմ ընդհանուր ծավալով,
Կնքվել է պետական անտառների և անտառային հողերի վարձակալության 48 պայմանագիր. դրանցով սահմանված վարձակալական վճարների հանրագումարը կազմել է շուրջ 20,13 մլն դրամ, վարձակալական պայմանագրերով ստանձնած անտառօգտագործման ծրագրերով ներդրումների ընդհանուր չափը կազմում է շուրջ 6,361 մլրդ դրամ։ Ներդրումները կիրականացվեն 5 տարիների ընթացքում,
Ձեռք է բերվել 60 մեղվաընտանիք (Արագածոտնի և Տավուշի մարզերում)` դրանց թիվը հասցնելով 110-ի, արտադրվել է 257 կգ մեղր,
Կազմակերպվել է վերամշակված փայտանյութի արտահանում 27,21 խմ ծավալով, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեությունից մուտքերը 2024 թվականին կազմել են մոտ 2,05 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 246,0 մլն դրամով կամ 13 %-ով։