Մոլդովան Եվրամիությունից 64 մլն եվրո դրամաշնորհ կստանա էներգետիկ ճգնաժամի կարգավորման համար։ Վարչապետ Դորին Ռեչանը հայտնել է, որ ֆինանսավորման մասին պայմանագիր կստորագրվի Եվրահանձնաժողովի հետ:
Նրա խոսքով՝ գումարը կուղղվի «Դնեստրի աջ և ձախ ափերին աջակցելուն»։ Վարչապետի խոսքով՝ ընդհանուր գումարից 30 մլն եվրոն կծախսվի էներգառեսուրսների գնման, 20 մլն եվրոն՝ Մերձդնեստրի գազամատակարարման, 10 մլն եվրոն՝ Դնեստր գետի աջ ափն էլեկտրաէներգիայով ապահովելու համար:
Մնացած 34 միլիոնը կտրամադրվի որպես բյուջետային աջակցություն։