ՀԱՄԱՍ-ը երեկ ազատ է արձակել Գազայի հատվածում պահվող 8 պատանդի՝ իսրայելցիների և Թաիլանդի քաղաքացիների: Իսրայելն էլ ազատել է բանտերում պահվող 110 պաղեստինցու՝ սակայն ուշացումով:
Իսրայելական կողմը բողոքել է, որ իսրայելցի պատանդներին ՀԱՄԱՍ-ը վերադարձնում է քաոտիկ և ոչ անվտանգ պայմաններում, ուստի որոշում է կայացվել հետաձգել պաղեստինցիների ազատ արձակումը:
Իսրայելի կառավարությունը նաև պահանջել է երաշխիքներ տրամադրել, որ այսուհետ գերիների և պահվող անձանց փոխանակման գործընթացն ավելի համակարգված է կազմակերպվելու:
Հայտնի է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է եղել հարթել միջնորդների ջանքերով: