Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի սկզբին ԱՄՆ այցը շատ կարևոր է համարում։ Այդ մասին նա նշեց ասուլիսի ժամանակ: Վարչապետը խորհրդակցել է գործընկերների հետ և եկել եզրակացության, որ պետք է անպայման գնալ և մասնակցել միջոցառումներին:
«ԱՄՆ նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ. այս պահին մենք ծրագրում նման կետ չունենք»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ:
Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»:
Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով: