44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների մի քանի տասնյակ հարազատներ այսօր խորհրդարանում պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ փակ հանդիպման են մասնակցել: Փակ քննարկումից հետո խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ կառուցողական հանդիպում է անցկացվել, պայմանավորվել են առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։