Օրվա գլխավոր իրադարձությունը վարչապետի ծավալուն ասուլիսն էր, որը տևեց 4 ու կես ժամ: Երկրի ղեկավարն անդրադարձել է արտաքին և ներքին քաղաքական ամենաակտուալ թեմաներին՝ սահմանազատում, Խաղաղության պայմանագիր, Հայաստանի եվրաինտեգրման հեռանկար, Ռուսաստանի հետ հարաբերություններ, հեղափոխական խոստումներ և իրողություններ:
Անդրադառնալով Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու շուրջ ժամանակին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև բանակցության մասին սկանդալային տեսանյութին առնչվող հարցին՝ վարչապետն ընդգծել է՝ դա էր հենց նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու առիթը:
«Եթե նախկին նախագահները պնդում են, որ չեն ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, բա ինչու էին առաջարկում Հայաստանի ինքնիշխան տարածք Մեղրին հանձնել, Ղարաբաղը վերցնելու համար»,- ասել է վարչապետը:
Սահմանազատման մասին: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, 2024-ի սահմանազատման պրոցեսն առարկայացավ, Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական թուղթն ունենք, ինչը անկյունաքարային նշանակություն ունի:
Ասուլիսի գլխավոր շեշտադրումները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: