Այն, որ ուզում են էսկալացիա հրահրել, մենք դա գիտեինք, բայց մեր խնդիրն է նաև, որ այդ թվում ուրիշների էսկալացիա հրահրելու ցանկությանը չտրվենք, հակառակ դեպքում կլուծենք ոչ թե այն խնդիրը, որը մենք ենք ուզում լուծել, այլ այն խնդիրը, որ իրենք են ուզում լուծել: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին մեր արձագանքին:
«Ո՞րն է դրա նպատակը, որ սրտներս հովանա, բայց սրտների հովացման արդյունքում լուծվի էն խնդիրը, որը ոչ թե մեր, այլ դիմացինի խնդիրն է: Հետևաբար մենք պետք է հավասարակշռված լինենք, սառը դատողությամբ լինենք և մնանք փաստարկների դաշտում: Երբ որ մենք փաստարկների դաշտից դուրս գանք և մտնենք էմոցիաների դաշտ, ինչը մեզ հետ պատահել է, դա լավ արդյունքների չի բերում»,- նշեց նա: