Էս պահին ռազմավարություն ասելով՝ նկատի ենք ունենում իմ այս կապակցությամբ ունեցած ելույթները և հայտարարությունները, բայց ես համաձայն եմ, որ դա պետք է փաստաթղթավորվի, և այդ փաստաթղթավորման գաղափարախոսության ձևակերպման աշխատանքը գնում է, և ես նաև անձամբ ներգրավված եմ դրա մեջ: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Իրական Հայաստանի վերաբերյալ ռազմավարության մասին հարցին:
«Ակնհայտ է, որ մեզ պետք է, և դրա հանձնարարակականը տրված է: Մենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն ենք մշակում, նաև Իրական Հայաստանի հայեցակարգի գաղափարախոսությունը պետք է արտահայտվի մեր բոլոր ռազմավարական փաստաթղթերում, այդ թվում՝ ռազմական բնույթի փաստաթղթերում՝ ռազմական դոկտրիններում և այլն: Իմ ընկալումն այն է, որ ամեն ինչ պետք է համապատասխանաբար խմբագրվի, համապատասխան ձևակերպումներ ստանա»,- նշեց Փաշինյանը: