2024 թվականի դեկտեմբերի արդյունքներով Հայաստանում գրանցվել է 778.094 աշխատատեղ: Այս ցուցանիշը 2018 թվականի դեկտեմբերի համեմատությամբ ավելի է 189 հազարով կամ 34,4 տոկոսով, իսկ 2023 թվականի դեկտեմբերի համեմատությամբ՝ 36.368-ով կամ 4,9 տոկոսով: Այդ մասին հունվարի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2024 թվականի միջին աշխատավարձը եղել է 306.754 դրամ, 2018 թվականի դեկտեմբերի համեմատ միջին աշխատավարձն աճել է 127 հազար դրամով կամ 71 տոկոսով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 18.699 դրամով կամ 6,5 տոկոսով: Սրանք տարեկան միջին աշխատավարձի ցուցանիշներն էին»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ աշխատավարձերը փոփոխվել են ինչպես կայուն տնտեսական աճի, այնպես էլ Կառավարության կայացրած որոշումների արդյունքում: