Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես՝
-
Գայանե Մանուկյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
-
Անահիտ Այվազյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
-
Անի Կիրակոսյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
-
Վիոլետա Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
-
Նարեկ Աբրահամյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
-
Ռիմա Ասոյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
-
Սամվել Հակոբյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
-
Արտուշ Կարապետյանը նշանակվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
-
Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հայկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
-
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Հովհաննես Համբարձումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
-
Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ Գրիգոր Մղդեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
-
Կապանի կայազորի զինվորական դատախազ Մարգար Բաղդասարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: