Կանզաս նահանգից Վաշինգտոն թռչող ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է ուսումնական թռիչք իրականացնող ուղղաթիռին, երկուսն էլ ընկել են Պոտոմակ գետը: Օդանավում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, ուղղաթիռում՝ երեք զինվորական: Փրկարարական-որոնողական աշխատանքների արդյունքում ջրից դուրս են բերել 18 զոհվածի մարմին, ողջ մնացածներ դեռ չեն հայտնաբերվել:
Համաձայն Դաշնային ավիացիոն վարչության հայտարարության, որը մեջբերում է AP-ն, վթարից անմիջապես առաջ ինքնաթիռը թույլտվություն է խնդրել օդանավակայանի վերահսկիչներից՝ փոխել վայրէջքի գոտին: Դիսպետչերները կապվել են ուղղաթիռի հետ և խնդրել են զիջել ճանապարը, սակայն մեկ րոպե չանցած՝ բախումը տեղի է ունեցել: