Շվեդիայում սպանել են իրաքցի Սալվան Մոմիկային, որը 2023 թվականին սկանդինավյան այդ երկրում մի քանի անգամ այրել է իսլամի սուրբ գիրքը՝ Ղուրանը, առաջացնելով ազգային վեճեր և զայրույթ մահմեդական մի շարք երկրներում, որտեղ սկսվել են հակաշվեդական խռովություններ և անկարգություններ:
Մոմիկան պնդել է, որ իր բողոքի ակցիաները ուղղված են ոչ թե մուսուլմանների, այլ իսլամական կրոնի դեմ: Նա հայտարարել է, որ ցանկանում է պաշտպանել Շվեդիայի բնակչությանը Ղուրանի ուղերձներից։ Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է նրա ակցիաները՝ վկայակոչելով խոսքի ազատությունը, միաժամանակ մեղադրանքներ է առաջադրել նրա դեմ։
Սալվան Մոմիկան և մեկ տղամարդ մեղադրվել են ազգամիջյան ատելություն հրահրելու համար՝ Ղուրանի այրման հետ կապված հայտարարությունների պատճառով: Գործով դատավճիռը պետք է կայացվեր հունվարի 30-ին։ Սպանության կասկածանքով ոստիկանությունը հինգ մարդու է ձերբակալել: