Կոնստրուկտիվ քննարկում էր և կարևոր է բոլորիս համար: Այս մասին անհայտ կորածների ծնողների հետ ԱԺ-ում հանդիպումից հետո ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Եթե կարելի է մի ճակատագիր փրկել, ուրեմն ամեն ինչ պետք է դրվի այդ ճակատագիրը փրկելու համար»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովը բարձրաստիճան պաշտոնյանների մասնակցությամբ 1 ամիս անց կրկին կհանդիպի անհայտ կորածների ծնողների հետ: